Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը

Նա միջազգային հետախուզման մեջ էր հայտնվել այս տարվա հունվարին Ռուսաստանում՝ քրեական աստիճանակարգում  ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

 

Կուբանը «նայող» Գեորգի Մանուկյանին, որը հայտնի է «Թբիլիսցի Ժորիկ» մականունով բերման է ենթարկվել Չեռնոգորիայի Տիվատ օդանավակայանում։

Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն ինքմն է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Այդ ժամանակվանից նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։ Բանտարկվել է 2017 թվականին՝ շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը բեկանվել է։

 

Այս թեմայով
am