Սովորական կրակոցներ էին, միշտ էլ լինում են, ժողովուրդը սովոր է․ Պարույր Սևակի համայնքապետ
Սովորական կրակոցներ են, միշտ էլ լինում են, հատուկ ուշադրություն էլ չենք դարձնում, խուճապի չենք մատնվում, ժողովուրդը սովոր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը՝ անդրադառնալով՝ ՊՆ-ի հաղորդագրությանը, որում ասված էր՝ հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Գուցե կրակոցները լսելի էլ են եղել գյուղում, ես տարածքում չեմ եղել, չեմ լսել։ Դիրքեր կան, որ մոտ են, դիրքեր էլ կան՝ հեռու են, նայած որտեղ են էլի կրակում։ Այս պահին ամեն ինչ նորմալ է, բնականոն հունով ընթանում է կյանքը»,- ասաց համայնքի ղեկավարը։