Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին․ ի՞նչ են քննարկել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ անդրադարձել է եղել քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը:

Դեսպան Անն Լույոն՝ իր հերթին կարևորել է ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը:

Այս թեմայով
am