«Խորը փոս է, բարակ լենտը՝ թքած-կպցրած, դա պատշաճ չենք կարող համարել». Ավինյան
«Ասում եք՝ վայրը պատշաճ կահավորված է: Երեկ եմ անցել Աճառյան փողոցով, խորը փոս ա, երկու բարակ լենտ ա թքած-կպցրած, դա պատշաճ չենք կարող համարել»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին՝ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջարկում եմ էս շաբաթ ոչ մեկին քանդման թույլտվություն չտալ, ձեր վարչությունը թող զբաղվի պատշաճ կահավորումն ապահովելով էն տեղերում, որտեղ, օրինակ, գազին, ջրին տվել ենք քանդման թույլտվություն»,- հավելեց Ավինյանը: