«Քաղաքականություն վերադառնալու հա՞յտ եք ներկայացնում». լրագրողները՝ Օսկանյանին
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե իրեն, մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում կարելի է իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել: Լրագրողները հարցրին՝ սա քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է, նախկին պաշտոնյան ասաց. «Ոչ, բացարձակ... ինձ այսօր մի հարց է հուզում, մենք չենք կարող Արցախը կորցնել, դա մեր հողն է, հայկական է, մեր արյունն է, մեր ջուրն է, մեր հայրենակիցներն են»: