Հուլիսի 8-ից Երևանում նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի
Նոր ներկրված տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքներն ավարտվում են, այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
Նոր տրոլեյբուսներով նախատեսված նոր երթուղիների սպասարկումը պլանավորվում է իրականացնել հուլիսի 8-ին։