Շտա՛պ. Բախումի վտանգ կա Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է և կից հրապարակել է տեսանյութ:
❗️❗️❗️Շտա՛պ
❗️❗️❗️Բախումի վտանգ կա❗️❗️❗️
Ահազանգ ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
Այս պահին ահազանգ ենք ստացել Ծաղկաշեն սարատեղիից Գեղարքունիկի մարզի Գեղհովիտի վարչական տարածքից։
Ինչպես տեղում գտնվող ֆերմերներից մեկը հայտնեց, Ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, որ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը Աստղաձորի վարչական շրջանի ղեկավար Մխիթար Ալեքսանյանը և իրենց թիմակիցները գալիս են նշված վայր անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին այնտեղից հեռացնելու, վտարելու նպատակով։
Ֆերմերը, ըստ մեզ հաղորդած իր խոսքերի, խնդրել է իրավապահ մարմիններին գալ և թույլ չտալ հավանական բախումը։
Դատելով տեսանյութում արձանագրված քանակից նրանք այստեղ եկել են ամենևին էլ ոչ "խաղաղասիրական" մտադրություններով։
Հնարավոր է բախում և հաշվեհարդար, ինչի համար էլ փոխանցում ենք ահազանգը։
ՀՀ կառավարություն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Լուրը թարմացվելու է։
Տեսանյութն`այստեղ