Դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է. ՀՀ նախագահ

Հայաստանում վերջին տարիներին ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորեց գլխավոր դատախազին և համակարգի բոլոր աշխատողներին՝ օրվա կապակցությամբ:

Նախագահն ընդգծեց՝ ՀՀ օրինականության և իրավակարգի  պաշտպանության, ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը: Եվ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը: Խաչատուրյանը նկատեց՝ դատախազների գործունեության անկյունաքարը ՀՀ սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը երկրում սահմանադրականությունը, սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am