ՀՀ ՄԻՊ-ը չպատասխանեց հարցին՝ պատկերացնո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում
|
«Ինչի՞ն կհանգեցնի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը»,- Կառավարության նիստից հետո, դիմելով ՀՀ ՄԻՊ-ին, հարցրին լրագրողները: «Ոչ միայն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը, շատ այլ քաղաքական երևույթներ տարատեսակ հետևանքների կհանգեցնեն»,- ասաց Անահիտ Մանասյանը: «Արցախահայերը կարո՞ղ են Ադրբեջանի կազմում գոյատևել. եկեք վերանանք, որ այս իշխանության մտերիմն եք»,- շարունակեցին լրագրողները. «Նախ, եկեք զրուցենք էթիկայի ու կոռեկտության շրջանակներում...»,- ասաց պաշտոնյան: Լրագրողները կրկնեցին. «Պատկերացնո՞ւմ եք Արցախը Ադրբեջանի կազմում», ինչին ի պատասխան Մանասյանն ասաց. «Կներեք, իսկ Դուք իմ մանդատի շրջանակերում վերաբերելի հարց ե՞ք տալիս»: |