Հրազդան համայնքում մեկնարկեց 2023 թվականի ամառային զորակոչը

Այսօր` հունիսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում  մեկնարկեց ամառային զորակոչը: 

Meganews.am-ը տեղեկանում է Հրազդանի համայնքապետ  Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից:

Այսօր Հրազդան համայնքում մեկնարկեց 2023 թվականի ամառային զորակոչը: 
Ներկա եմ գտնվել նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառմանը և հայրենիքի պաշտպաններին մաղթել խաղաղ և անփորձանք  ծառայություն: 
Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր ձեզ է վստահվում հայրենիքի սահմանների պաշտպանությունը: 
Թող ձեր ուժը, եռանդը և կարողությունները ծառայեն ի նպաստ հայ ժողովրդի և հայոց բանակի:
Աստված պահապան ձեզ, տղերք.- գրել էր համայմքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

Հիշեցնենք,որ ամառային զորակոչին ներկա էին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը,Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Հրազդանի բաժանմունքի ՊԺԿ էմին Վարդանյանը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Համազասպը:

Ամառային զորակոչը կընթանա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը:

Լուսանկարները`Հրազդանի համայնքապետ  Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից: 

Meganews.am

Այս թեմայով
am