«Նա ընդամենը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել իր էջում. «Նիկոլ Փաշինյանի անվերջ, չդադարող, ստերով լի, դավադրապաշտական կռիվը նախկինների հետ դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Իր ստերը, կիսաճշմարտությունները, ինքնախոստովանական ցուցմունքները մի բան են ապացուցում՝ այդ մարդը այդպես էլ չի հասկանում պետությունն ինչ է, պետական շահն ինչ է, անվանգային շահն ինչ է: 
Նա ընդամենը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է, ում ձեռքում լուրջ տեղեկատվական ցանց կա: Նպատակը՝ մարդկանց համոզել, որ կռիվն անիմաստ է, պայքարն անիմաստ է, բայց անգամ, որ չկռվեք էլ, խելոք նստեք, էլի ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի...
Այսօր ԱԺ-ում հերթական տեղեկատվական ահաբեկչությունն էր՝ ուղղված հայ հանրությանը, իսկ այդ ընթացքում մեր հակառակորդները միայն պատրաստվում են մեր պետության դեմ գործողությունների»:

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

Այս թեմայով
am