«Մեր խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցներն ամուր մնան իրենց բնօրրանում». Անդրանիկ Քոչարյան

«Մենք այսօր աշխատել ենք առանց տպավորությունների, կատարել ենք այն ինչ նախատեսված էր»,- Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն, և́ Վարդան Օսկանյանը և́ Տիրան Խաչատրյանը, և́ Մովսես Հակոբյանը և էլի կլինեն պաշտոնյաներ, անպայման հրավիրվելու են: Քննիչ հանձնաժողովի նիստին չգալը չի բխում ոչ մեկի շահերից: 

«Մենք կանգնած ենք եղել շատ մեծ աղետի առաջ, մեր բանակը շատ մեծ հարված վերցրել էր վրա»,- իր խոսքում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ շեշտելով՝ եղած բոլոր թերացումներից պետք է դասեր քաղվեն:

Անդրադառնալով Արցախի գլխին կանգնած վտանգի մասին, նա կարճ պատասխանեց. «Մեր խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցներն ամուր մնան իրենց բնօրրանում և մնան անվտանգ»:

Այս թեմայով
am