«Ռուս հեղինակավոր դեմքերի բացարձակ մեծամասնությունը լռություն է պահպանում». Վարդան Բալյան
|
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանում հետաքրքրական իրավիճակ է ձևավորվում։ Ուշադրություն է գրավում ռուսական հանրության փաստացի ինդիֆերենտությունը դավաճան հռչակված Պրիգոժինի և նրա խռովարար զորքի նկատմամբ, այդ տեսանելի է նաև վագներովցիների վերահսկողության ներքո անցած բնակավայրերում։ Չկան աջակցության հայտարարություններ լեգիտիմ նախագահին աջակցության մասին, որևէ արտասահմանյան երկիր, այդ թվում՝ ավանդաբար Ռուսաստանի դաշնակից կամ սատելիտ համարվողներից, չի դատապարտել ռազմական հեղաշրջման փորձը։ Ռուսական հանրային-քաղաքական դաշտի հեղինակավոր դեմքերի բացարձակ մեծամասնությունը նույնպես լռություն է պահպանում բացի մի քանի գեներալներից, Կադիրովից, Զախարովայից, պատրիարքից, պետական պաշտոն զբաղեցնող որոշ դեմքերից։ |
Աղբյուրը` Վարդան Բալյան