Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 91 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: