Աղմուկ-աղաղակ, բղավոցներ․ինչ է կատարվում ԲԴԽ-Ում. Դավիթ Հարությունյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին
ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանի նիստը դռնփակ է անցկացնում։ Քիչ առաջ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ում հանցագործություն է կատարվում եւ ինքը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի քննություն է ընթանում։
Դռնփակ նիստում աղմուկ-աղաղակ է, բղավոցի ձայներ են գալիս։
