Ռուսական դպրոցները, որոնք Մոսկվան նախատեսում է կառուցել Հայաստանում, կլինեն գերժամանակակից
Հարցն այժմ ակտիվորեն քննարկվում է հայ և ռուս գործընկերների կողմից, Sputnik Արմենիային ասել է ՌԴ նախագահի արտաքին երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովը։
«Հուսով ենք, որ կկարողանանք գտնել մի տարբերակ, որը մեզ թույլ կտա կյանքի կոչել ամենաարդիական կրթական նախագծերը՝ ըմբռնումով և խոր հարգանքով Հայաստանի առանձնահատկությունների, նրա օրենսդրության նկատմամբ։
Դպրոցները հագեցած կլինեն անհրաժեշտ ամեն ինչով, կհամապատասխանեն ուսուցման ժամանակակից մեթոդներին։ Դրանց բացումը կընդլայնի երիտասարդների հնարավորությունները իրենց հայրենիքում և ևս մեկ քայլ կլինի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ։