ՀՀ-ում ԵՄ դեսպան Վիկտորինը դժգոհել է, թե ինչու են ԶԼՄ-ներն այցելել դիվանագետների հետ Երասխ
Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Արարատի մարզի Երասխ համայնք։ Օտարերկրյա դիվանագետները այցելել են Երասխի հենց այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսայի է դիմում վերջին օրերին։
Ըստ 24News-ի տեղեկությունների՝ այսօր նշված հանդիպման ընթացքում լրատվամիջոցների ներկայության հանգամանքը բարկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Վիկտորինը ցանկացել է դիվանագետների այցն իրականացվի առանց ԶԼՄ-ների ներկայության։
«Լրագրողներն ինչո՞ւ են այսօր եկել, որպես ի՞նչ են լուսաբանում»,-վրդովվել է Վիկտորինը։
ԵՄ դեսպանն իր դժգոհությունը չի կարողացել զսպել և անգամ բաց տեքստով արտահայտվել է մասնակիցների ներկայությամբ։

