Էդ 100 մահապարտները պատերազմի դասալիքների ջոկատ են երևի. Փաշինյանը՝ Աղվան Վարդանյանին
Էդ 100 մահապարտները պատերազմի դասալիքների ջոկատ են երևի։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանը նշեց ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի արած այն հայտարարությանը, ըստ որի՝ իշխանափոխության համար անհրաժեշտ է 100 մահապարտ։
«Էդ հարցով ավելի շատ պիտի Գլխավոր դատախազությունը զբաղվի, նա է իրավասու մարմինը։ Այդ մահապարտների մասով պետք է հույս հայտնենք, որ նրանց կազմում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար, «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել», - իր խոսքում ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց նաև, որ օրենքի գերակայությունն ու օրենքի դիկտատուրան մեր նախընտրական թեզն է և բոլոր նրանք, ովքեր կհատեն օրենքի գիծը, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղն այս կյանքում։
Մանրամասները՝ տեսանյութում։