«Պետք է դադարեցնել կրակոցները»․ Տոյվո Կլաար
«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, «Թվիթեր»-ում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։