«Տեսա՞ք, պարո´ն Մամիջանյան, չստացվեց ձեզ մոտ փչացնել թեկնածուի մասին տպավորությունը». Ռուբինյան

«Տիկին Սարգսյան, Ձեզ ներկայացնող Հայկ Մամիջանյանն ասաց, որ մեծ հաշվով իրեն չի հետաքրքրում, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչպես կքվեարկի Ձեր թեկնածության դեպքում. հարց՝ Ձեզ հետաքրքրո՞ւմ է»,-դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիրների առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին, հարցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Պատասխանելով, Ա. Սարգսյանն ասաց. «Իհարկե, եթե ես այստեղ կագնած եմ, հետաքրքրում է իմ ընտրությունը»:

Դիմելով Մամիջանյանին, Ռուբինյանն ասաց. «Տեսա՞ք, պարոն Մամիջանյան, չստացվեց ձեզ մոտ փչացնել թեկնածուի մասին տպավորությունը»:

Այս թեմայով
am