Հնարավոր է՝ ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ-չինական դպրոցի օրինակով. ԿԳՄՍ նախարար
«Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները շարունակվում են, դրանք կարող են ստեղծվել հայ-չինական դպրոցի օրինակով, սակայն ՀՀ օրենսդրության շրջանակում»,- Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի ընթացքում հայտնել է ՀԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտել է, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է (նախկինում խոսվել է 4 դպրոց բացելու մասին)։
Օրենքի համաձայն՝ Հայաստանում օտարալեզու կրթական ծրագրեր կարող են իրականացնել միայն միջազգային պայմանագրերով ստեղծված հասարակական կրթական կազմակերպությունները և կենտրոնները։
Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում՝ Երևանում, Գյումրիում և Արտաշատում։ Այդ դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, ՌԴ քաղաքացիների երեխաներ։