Բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության լուրջ նախադրյալներ կան. Իրանի դեսպան
ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հետ քննարկել է հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները: Տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարը անդրադարձել է նաև մարտի 10-12-ին Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը:
Դեսպանը առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար: