«Իշխան Սաղաթելյանի ասածը մեկնաբանելը մեղք եմ համարում»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը  հայտարարել է, նոր դիմադրություն սկսելու մասին, արդյո՞ք իշխանությունը մտավախություն չունի, որ կհաջողեն, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ի՞նչը կհաջողեն... թող հաջողեն... Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել: Նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն առաջ են բրդում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, ինքն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, փոխաբերական իմաստով, ձորից իրեն գցում է: Ինչ ուզում են, թող անեն»:

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ընդդիմադիր պատգամավորը նշել էր, որ «ժողովուրդը գերի է ընկել այս իշխանության ձեռքը, գերությունից ազատվելու համար պետք է լայն անհնազանդություն»:

Տեսանյութն`այստեղ

Այս թեմայով
am