«Գյուղացին լուրջ խնդրի առաջ է կանգնած, կա՛մ պետք է արտագաղթի, կա՛մ իր տունը թողնի բանկերին». Գառնիկ Դանիելյան

«Օրերս աննախադեպ կարկուտի պատճառով ՀՀ բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, գյուղացիները զրկվել են ապրուստի միջոցից, շատ տեղերում գնահատում չի իրականացվել. հակակարկտային կայաները ոչ արդյունավետ են գործել»,- ԱԺ-ում դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է ձևավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա. «Ամեն տարի սուբսիդավորում ենք ապահովագրավճաների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակային ռիսկերից ապահովագրել իրենց բերքը»: Պատգամավորին չգոհացրեց նախարարի պատասխանը. «Ապահովագրությունը շատ քիչ տեղերում է գործում, գյուղացին լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ կա՛մ արտագաղթի ճանապարհը պետք է բռնի, կա՛մ իր տուն-տեղը թողնի բանկերին ու վարկային կազմակերպություններին»,- ասաց Դանիելյանը:

Այս թեմայով
am