Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզում պարեկների ուժեղացված ծառայությունը քաղաքացիներն անվանեցին «արմագեդոն» օրինախախտների հանդեպ.shamshyan.com
Հունիսի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ այդ օրը Կոտայքի մարզում Պարեկային ծառայությունը իրականացրել է ուժեղացված ծառայություն, որն իր դրական արդյունքն է տվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա․ Խուդինյանը շարային ստուգատես է կատարել, որին ներկա էին Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Եղվարդի և Կոտայքի մարզն ընդգրկող բոլոր գյուղական համայնքներում ծառայություն կատարող պարեկները։
Մինչ պարեկները կանցնեին ուժեղացված ծառայության, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը Ա․ Խուդինյանին զեկուցեց, որ գումարտակը պատրաստ է ծառայության, որից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ հրամանատարի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ՝ սկսվեց ուժեղացված ծառայությունը։
1 օրվա ընթացքում Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են 250-ից ավելի օրինախախտումներ, այդ թվում կազմվել են ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ արձանագրություններ, հայտնաբերել են տեխնիկանան զննություն և ԱՊՊԱ չունեցող մեծ թվով տրանսպորտային միջոցներ, ոչ սթափ վիճակում վարորդներ, ժամկետանց կամ ուժը կորցրած փաստաթղթերով ավտոմեքենաներ վարող վարորդներ, այդ թվում՝ վարորդական իրավունքից զրկված, սակայն տրանսպորտային միջոցը վարած վարորդներ։ Հայտնաբերել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները կայանել են մայթին, մի մասն էլ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Արձանագրություններ են կազմվել նաև տարբեր իրավախախտումների վերաբերյալ։ Հայտնաբերվել են նաև վարորդներ, ովքեր ավտոմեքենան վարելիս միանգամից կատարել են մի քանի խախտումներ, այդ թվում՝ վարել են առանց ամրակապվելու, վարելիս ծխել են, խոսել են հեռախոսով։
Մանրամասները` shamshyan.com