Աննա Տեր-Վարդանյանը եղել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
Աննա Տեր-Վարդանյանն արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է Պաշտպանության ազգային մեդալով և այլ շքանշաններով: Ռազմածովային ուժերում ծառայության ավարտից հետո տեղափոխվել է Կենտրոնական Հետախուզական Վարչություն և աշխատել այնտեղ մինչև թոշակի անցնելը:
Մահացել է 2011-ի օգոստոսին՝ 90 տարեկանում և թաղվել զինվորական բոլոր պատիվներով: