Տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի. Մանե Թանդիլյան

Քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասուլիսին նշեց, որ իրենք տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի։

«Առանց ավելորդ համեստության` այդ հնարավորությունները տարբեր ձևաչափերով դիտարկել ենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ներկայացնելու ենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում»,– ասաց Թանդիլյանը։

 

Կուսակցության պաշտոնական կայքում`apreluyerkir.am–ում, գործարկել են «Ապրելու Երևան» հատվածը, որտեղ երևանցիները հնարավորություն ունեն իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնել։ Բարձրացված հարցերը կքննարկվեն, ապա կընդգրկվեն կուսակցության ծրագրում։

 

Այս թեմայով
am