Արիանա Հովսեփյանի բնակարանում աշխատում են ոստիկանության փորձագետներ և քննիչները (լուսանկարներ)
NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի բնակարանում ընթանում են փորձագիտական աշխատանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հունիսի 6֊ի առավոտյան 10։30֊ից մինչև 15։00 ընկած ժամանակահատվածում Արիանա Հովսեփյանի բնակարան են ներխուժել անհայտ անձինք` խառնելով ամբողջ ննջասենյակը։
Արիանա Հովսեփյանը դիմել է ոստիկանություն։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, քննիչներ ու փորձագետներ, ովքեր տեղում ուսումնասիրում են տարածքն ու ցուցանմուշներ վերցնում` դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար։




