Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են». Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ խմբ․) կկապի Թուրքիան և Ադրբեջանը. «միջանցքի» (չակերտները՝ խմբ․) բացման աշխատանքները սրընթաց առաջ են գնում և մոտենում են ավարտին։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում։

«Զանգեզուրը հող է, որը մեզնից «խլել են» (չակերտները՝ խմբ․) 1920 թվականին Խորհրդային Միության ժամանակ և փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին պատնեշ է տեղադրվել, խոչընդոտներ են ստեղծվել»,- ասել է նա։

Ադրբեջանցի դեսպանի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքով» (չակերտները՝ խմբ․) Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 38 կիլոմետր, ինչի արդյունքում «Թուրքիան կապ կհաստատի Արևելքի և Արևմուտքի միջև»։

Մամեդովը նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ․) նախագիծը Հայաստանի համար կարևոր է սեփական «անվտանգության ապահովման» (չակերտները՝ խմբ․) տեսանկյունից։
«Զանգեզուրի միջանցքը իրականում «լավ» (չակերտները՝ խմբ․) նախագիծ է Հայաստանի զարգացման համար՝ ապահովելով նրա ապագան։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը դուրս է մնացել բազմաթիվ նախագծերից»,- ասել է նա։

Այս թեմայով
am