Փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ոլորտում հիմնական առաջընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են երկկողմ համագործակցության ոլորտում գրանցած հիմնական առաջընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները ընդգծել են Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը ՀՀ տնտեսության համար:

Այս թեմայով
am