Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը:
Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կալանավորել է հունվարի 23-ին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: