ՌԴ Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին

ՌԴ Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: 

 

ԵՍԶՈւ-ն ստորագրվել Է Փարիզում 1990 թվականին, իսկ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է դրա նորացված տարբերակը։ Հարմարեցված պայմանագիրը վավերացրել են ընդամենը չորս երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։

 

Ռուսաստանը 2007 թվականին դադարեցրել է մասնակցությունը ԵՍԶՈւ-ին «այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել հարմարեցման մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը»:

 

 

Այս թեմայով
am