«Ռոսատոմը» կարող է «Նաիրիտում» արտադրություն բացել
Գործարանում պահվող թափոնները պետք է անդադար հսկել հրդեհից կամ պայթյունից խուսափելու համար։ Այնինչ ռուսական տեխնոլոգիաներով դրանք կարող են վերամշակվել։
«Կարևոր է այն, որ այդ նյութերը ոչ թե կոչնչացվեն, այլ հենց կվերամշակվեն։ Այս վտանգավոր նյութերից ջերմային վերամշակմամբ հնարավոր կլինի ստանալ այլ` արդյունաբերական կիրառություն ունեցող նյութեր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։
????«Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան «Նաիրիտ» գործարանի վտանգավոր թափոնները վնասազերծելու նախագիծ է քննարկում։ Օրերս կորպորացիայի պատվիրակությունը կրկին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։