Էրդաղանը Թուրքիայի նախագահ չընտրվեց
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով չի կարողացել հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը։ Ինչպես Ստամբուլից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թուրքական Cumhuriyet պարբերականի տվյալներով՝ ձայների 94,04 տոկոսի հաշվարկի տվյալներով Էրդողանը ստացել է քվեների 49,83 տոկոսը(24 588 314 ձայն), ինչը ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։
Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 44,40 տոկոսը (21911 658ձայն)։