«Այս փոփոխություններն ուղղված են իրավակիրառ մի շարք խնդիրների լուծմանը». Ռուբեն Սարգսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի գրառումը. «Այսօր Ազգային Ժողովը 81 ձայնով հավանություն տվեց, Աշխատանքային օրենսգրքի ծավալուն փոփոխությունների նախագծին։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել է շուրջ կեսը՝ 122-ը։ 
Այս փոփոխություններով վերանայվել են աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման, ամենամյա արձակուրդի տրամադրման, երեխաների աշխատանքի, սոցիալական գործընկերության, արհմիությունների դերի, աշխատանքային պայմանագրերի կնքման, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների մի շարք այլ կարգավորումները։ 
Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, նախատեսվել են փորձնակության ինստիտուտի, աշխատանքում բռնության արգելքի, նախքան անձին աշխատանքի ընդունելը գործատուի կողմից վերջինիս մասնագիտական ուսուցում կազմակերպելու վերաբերյալ կարգավորումները։ 
Իրականացվել են նաև այլ փոփոխություններ՝ ուղղված իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների լուծմանը։ 
Նշեմ նաև, որ օրենքը համապատասխանեցվել է վավերացված ԱՄԿ-ի կոնվենցիաներին և Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայի հոդվածներին»։

Աղբյուրը` Ռուբեն Սարգսյան

Այս թեմայով
am