Բրյանսկում պայթյունի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից
Բրյանսկի մարզում պայթյունի պատճառով բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Բրյանսկի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազին: Նա նշել է, որ երկաթուղային գծերի վրա պայթուցիկ սարք է գործարկվել: