Իլհամ ԱԼիևն ու կինը ժամանել են Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով գտնվում են Ստամբուլում։
Ինչպես նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, Ալիևն ու կինը Ստամբուլ են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Հաղորդվում է, որ նրանց օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ու մի շարք այլ պաշտոնյաներ։