Ըստ աստղագետի՝ Թուրքիայի նախագահի թեկնածուներից մեկը մահանալու է
Թուրքիայում երեկվանից ակտիվորեն քննարկում են աստղագետ Մերալ Գյուվենի ապրիլի 7-ին արված այն կանխատեսումը, համաձայն որի, ընտրություններից 5 օր առաջ Թուրքիայի նախագահի թեկնածուներից մեկը կմահանա, ինչն էլ կփոխի երկրի ճակատագիրը։
Երեկ նա կրկնել է իր աստղագիտական կանխատեսումը, շեշտելով, որ ամսի 27-ին նա կասի այն թեկնածուի անունը, որը մահանալու է։