Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- նշել է Աբրահամյանը։

Այս թեմայով
am