Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր

Այսօր Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում իր իսկ նախաձեռնած սադրանքի արդյունքում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց իր զոհերի թիվը, շեշտելով թե դրանք 3-ն են, և հրապարակեց նրանց անունները։ Սակայն ամեն բան արվեց Ադրբեջանի ՊՆ-ին հատուկ գործելաոճով՝ թաքցնելով զոհերի իրական թիվը։ Բացառված չէ, որ օրեր անց Ադրբնեջանի ՊՆ-ն սկսի հրապարակել ծառայության ժամանակ իբրև թե դժբախտ պատահարի, բայց իրականում այսօր կազմակերպված սադրանքի արդյունքում զոհված

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով իր իսկ նախաձեռնած սադրանքի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր։

Ի դեպ, հայկական կողմի 4 զոհերի մասին պաշտոնական հայտարարությունից հետո նոր միայն ադրբեջանական կողմը հայտնեց իր 3 զոհերի մասին։ Այս կերպ բնականաբար Ադրբեջանի ռազմաքաղաքականն ղեկավարությունը իրեն հատուկ ոճով փորձում է իր հանրությանը հավատացնել, թե ավելի քիչ զոհեր ունեն քան հայկական կողմը։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Այս թեմայով
am