ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանցի զինվորականը դեռ չի հայտնաբերվել

 

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

 

Այս թեմայով
am