Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Թայվանի մոտ

Չինական բանակը ապրիլի 10-ին կրակային վարժանքներ կանցկացնի Չինաստանի ափերի մոտ՝ Թայվանից մոտ 130 կմ հեռավորության վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆուջիանի ծովային վարչության հայտարարությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նախագահ Ցայ Ինվենի Կալիֆորնիայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ հանդիպումից հինգ օր անց։

 

Թայվանի նախագահը  այցելել է ԱՄՆ՝ Բելիզ և Գվատեմալա կատարած այցի շրջանակներում, որոնք ճանաչում են կղզու պետության անկախությունը։ Չինաստանի ԱԳՆ-ն բողոքել է Մաքքարթիի հանդիպման դեմ և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել։

Այս թեմայով
am