Սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները. դեսպան
Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է․ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:
Աայս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ԱԺ այգում՝ ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։