ԱՄՆ-ում ոստիկանությունը շրջապատել է Դոնալդ Թրամփի հյուրանոցը
Չիկագոյում ոստիկանությունը շրջապատել է Trump International Hotel and Tower հյուրանոցը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաընկերությունը։
Բացի ոստիկանությունից, ժամանել է նաև ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը։ Ըստ Չիկագոյի ոստիկանության, հրազենով զինված մի կին ներխուժել է հյուրանոց։
Նախնական տվյալներով պատահարը կրում է կենցաղային բնույթ և դեռևս ահաբեկչության հետ կապ ունենալու հիմքեր չկան։