Առավել դինամիկ շփումների կարիք կա. ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

«ՀՀ և ՌԴ ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան, առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգը շատ հագեցած է»,–ասել է Փաշինյանը: 

 

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ–ՌԴ համագործակցությունը շարունակվում է ամրապնդել և հիշեցրել, որ նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ են եղել: «Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են»,–ասել է Օվերչուկը:

 

Քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում, փոխադարձ առևտրաշրջանառության աճի ցուցանիշները, հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող այլ թեմաներ։

 

 

Այս թեմայով
am