Ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է` մեկ միմոսի կատարմամբ:

 

Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:

 

Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:

 

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:

 

Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել` ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:

 

Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա թե ինչու դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»։

Այս թեմայով
am