Թուրքիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Նշվում է, որ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։