Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 բարում նախօրեին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

 

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածը ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է:

 

Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է Տատարսկուն։

 

Այս թեմայով
am