Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին:
Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։ Արդեն 5 տարի է, որ Նեո ընձառյուծը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։