Աֆղանստանում աղջիկների կրթության համար պայքարող ակտիվիստը ձերբակալվել է թալիբների կողմից

Թալիբների կողմից ձերբակալվել է կանանց կրթության օգտին արշավի hայտնի աֆղան ակտիվիստ Ուեսային: Այս մասին հայտնում է BBC-ին։

 

Ավելի վաղ, ձերբակալվել էր 30-ամյա Մատիուլլա Վեսան, որը ճանապարհորդել է երկրի հեռավոր շրջաններ՝ փորձելով բարելավել կրթության հասանելիությունը բոլոր երեխաների համար։ Մինչև ձերբակալությունը նա հաճախ է սպառնալիքներ ստացել:

 

Այս տարվա փետրվար ամսրին ձերբակալվել էր նաև պրոֆեսոր Իսմայիլ Մաշալը, որը զբաղվում էր կանանց կրթության արգելքի բացահայտ քննադատությամբ։ Նա ձերբակալվել էր Քաբուլում՝ անվճար գրքեր բաժանելիս:

 

Հիշեցնենք, որ թալիբները 2021 թվականից արգելել են Աֆղանստանում կանանց կրթություն ստանալ։

 

Այս թեմայով
am